«Կարող ենք հաղթել Լատվիային․ խմբից դուրս գալու պայքարի մեջ ենք»

«Կարող ենք հաղթել Լատվիային․ խմբից դուրս գալու պայքարի մեջ ենք»

«Մենք մեկ խաղ ունենք Լատվիայի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Կկայանա նաև ընկերական հանդիպում Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Վստահ եմ, որ մենք ունակ ենք հաղթել Լատվիային։ Մենք պայքարի մեջ ենք խմբից դուրս գալու համար»։ Այս մասին տված վերջին հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի ու «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական տուրի շրջանակում հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի նախ Լատվիայի ընտրանուն, ապա հոկտեմբերի 17-ին Ստրումիցայում ընկերական հանդիպում կանցկանցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։