Ավանեսյանը ստում է կորոնավիրուսի մահերի թիվը․ որքան մարդ է մահացել ՀՀ-ում կորոնավիրուսից

Ավանեսյանը ստում է կորոնավիրուսի մահերի թիվը․ որքան մարդ է մահացել ՀՀ-ում կորոնավիրուսից

«100 հազարավոր կանանց մասնակցությամբ հետազոտություններ են տեղի ունեցել։ Դրանք բոլորը ցույց են տվել, որ պատվաստումները որևէ կերպ չեն ազդել վերարտադրողական առողջության վրա։ Պատվաստանյութերի առումով կարող եմ ասել, որ դրանք Հայաստանի Հանրապետությունը թե գնել է, թե ստացել է նաև մեծաթիվ նվիրատվություններ։ Մեզ մոտ մոտավորապես 8700 մահացություն եղավ։ Կխնդրեի այս թիվը համեմատել հարևան երկրների ցուցանիշների հետ։ Որոշների համեմատ Հայաստանում կրկնակի քիչ են եղել մահացությունները ու դա այն դեպքում, երբ մի կողմից Հայաստանը դիմակայում էր համավարակի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին, ուստի կարծում եմ, որ սա շատ խոսուն գնահատական է»,- այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովում հայտարարել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Քիչ առաջ Ազգային ժողովում իր ճեպազրույցի ընթացքում  «Պատիվ ունեմ» խմակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադարձավ նաև Ավանեսյանի հրապարակած թվին՝ պնդելով, որ նախարարի ներկայացրած թիվը ամենևին չի համապատասխանում իրականությանը։

«Կառավարությունմ նստած է պարտության խորհրդանիշը։ Այդ շենքում նստած է մի մարդ, որի գործողությունների ու անգործության հետևանքով մենք ունեցանք համավարակի սխալ կառավարում, որի հետևանքով ունեցել ենք, եթե չեմ սխալվում, 10 հազար մահ։ Իշխանական լկտիությունը հասել է այն մակարդակին, որ Անահիտ Ավանեսյանը այս ամբիոնից կորոնավիրուսի մահերի թիվն է խաբում։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ մենք այդպես էլ մինչև հիմա 44-օրյա պատերազմի հերոսների մահերի թիվը չունենք հրապարակված»,- ասաց Մամիջանյանը։