Հայտնի է մոլորակի ամենաանկենդան վայրը

Հայտնի է մոլորակի ամենաանկենդան վայրը

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, թե որն է աշխարհի ամենաանկենդան վայրը։ Այս մասին հայտնում է Nature Ecology & Evolution հանդեսը։ Ըստ այդմ, Եթովպիայում գտնվող Դալոլի հովիտը համարվել է ամենաանկենդան վայրը, քանի որ այդ վայրում չկան նույնիսկ բակտերիաներ։ Այդ հովտի ջրային տարածքը չափազանց թթվային է եւ տաք, եւ պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում։ Նման պայմաններում կենդանական բջիջները պարզապես քայքայվում են։