«Լաթի նման դուրս են շպրտում»․ ԿԱԻ աշխատակից

 «Լաթի նման դուրս են շպրտում»․ ԿԱԻ աշխատակից

Արդեն հայտնել էինք, որ ԿԳՆ-ի կողմից Կրթության ազգային ինստիտուտի լուծարման գործընթաց է սկսվել։
Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները (թվով 25 հոգի) ԿԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։

«Հրապարակի» հետ զրույցում Կարինե Ավետիսյանը, որը Կրթության ազգային ինստիտուտի աշխատատակից է, նշում է, որ իրավիճակն այնքան զավեշտալի է, որ զանգահարում ձեռք են առնում․ «Գործատուների կենտրոնից զանգում են մեզ, ասում են՝ դուք շուտով գործազուրկ եք դառնալու․ հավաքարարի, բանվորի, աման լվացողի տեղ կա, կգա՞ք։

Մեզանից մեկը ֆիզմաթ գիտութունների թեկնածու է, մյուսը մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, մյուսը՝ քիմիական։ Շատերը հենց մեր դասագրքերով են սովորել, ավարտել։ Քայլելու համար դասագիրք պե՞տք չի»։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշում է․ «Սփյուռքի նախարարությունը լուծարեցին, այլ մարմին ստեղծեցին, բայց աշխատող կազմը, բացառությամբ մի քանիսի, պահպանվեց։ Թող թողեն մենք աշխատենք, տեսնեն՝ ով ինչ է կարողանում անել, հետո արդեն մրցույթ կկազմակերպեն, կհասկանան՝ ով է մնում, ով՝ ոչ։ Մեր, մեր աշակերտների ուժերով հեղափոխություն արեցին, հիմա մեր գլխին սենց բան բերեցին»։