Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Թուրքիայի խորհրդարանում ներկայացվածություն ունեցող, քրդամետ և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը Փանգալթը մետրոյի մուտքի մոտ հանդես է եկել 1915-ի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ մամուլի հայտարարությամբ։ 

Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հիշատակի միջոցառման ներկա են գտնվել կուսակցության պատգամավորներ Օզգյուր Սաքին և Քեզբան Քոնուքչուն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քեզբան Քոնուքչուն մասնավորապես նշել է. «Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»։

Ակցիային ներկա է գտնվել նաև Անի Քալքը, որը ցեղասպանության ժամանակ կորցրել է իր հարազատներին։ Նա նշել է, որ ժողովուրդը 109 տարի առաջ համակարգված կերպով բնաջնջվել է և բռնի արտաքսվել է։