Յակուտիայում զանգվածային հրդեհներ են

Յակուտիայում զանգվածային հրդեհներ են

Յակուտիայի 13 շրջաններում 98 հրդեհ է բռնկվել։ Կրակի ընդհանուր տարածքը կազմում է 125,6 հազար հա։

Ամենաբարդ իրավիճակը Ալդան, Օլեկմինսկի և Ուստ-Մայսկի շրջաններում է, որտեղ գրանցվել է 60 օջախ, փոխանցում է ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ փրկարարները Օլեկմինսկի և Ուստ-Մայսկի շրջաններում փորձում են մարել հրդեհի 38 օջախ։

Նրանք աշխատում են բնակավայրերում հակահրդեհային պաշտպանության ուղղությամբ: