Բելառուսի դեմ նոր սանկցիաներ են նախապատրաստվում

Բելառուսի դեմ նոր սանկցիաներ են նախապատրաստվում

Եվրամիությունը նոր սանկցիաներ է նախապատրաստում Բելառուսի դեմ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Բելառուսում մենք տեսնում ենք հալածանքների շարունակությունը, ուստիեւ որոշում ենք կայացրել սկսել նոր անհատական սանկցիաների մշակումը, ինչպես նաեւ՝ միջոցառումներ՝ քաղաքացիական հասարակությանն օգնելու համար»,- ասել է Բորելը։