Հնարավորություն՝ արցախցի երեխաների ու մասնագետների համար

Հնարավորություն՝ արցախցի երեխաների ու մասնագետների համար

Ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ «Վեստ Արմենիան ՖԱ»-ն հրավիրում է նրանց անվճար փորձաշրջան անցնելու մանկապատանեկան թիմերում՝ 6-15 տարեկան։

Լավագույնները կընդգրկվեն իրենց տարիքային խմբերում՝ ՀՀ մանկապատանեկան առաջնություններին մասնակցելու համար։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նույնպես աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  քաղաքացիներին և առաջարկում է թափուր աշխատատեղեր:

«Մեր դռները բաց են արցախցի մարզիչների առջև, ինչպես նաև պատրաստ ենք փորձաշրջան կազմակերպել երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Ակումբում առկա են նաև աշխատանքի այլ հնարավորություններ (իրավաբան, գրասենյակի մենեջեր, SMM մասնագետ, անվտանգության աշխատակիցներ, մաքրուհիներ, բանվորներ)»,- նշել են ակումբից:

«Սյունիքը» ֆուտբոլային ակումբն էլ հայտարարում է 13-25 տարեկան արցախցի ֆուտբոլիստների ընդունելություն: