Սևակ Սաղաթելյանի մահվան տարելիցն է

Սևակ Սաղաթելյանի մահվան տարելիցն է

Երեկ Արցախյան պատերազմում զոհված Սևակ Սաղաթելյանի՝ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի որդու մահվան մեկամյա տարելիցն էր։

Ընկերները երեկ ջերմ խոսքեր էին գրել Սևակին․ հիշում են, սիրում, կարոտում, զգում նրա բացակայությունը։ Սևակ Սաղաթելյանը կամավոր էր և այնտեղ էր գտնվում պատերազմի առաջին իսկ օրերից։

Հիշեցնենք՝ Մուշեղ Սաղաթելյանը 2018 թվականի ամռանից գտնվում է կոմատոզ վիճակում և տարիներ շարունակ գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Տեղեկացանք, որ Մուշեղ Սաղաթելյանը այլևս հիվանդանոցում չէ, տեղափոխվել է տուն, սակայն կրկին գտնվում է կոմայի մեջ։

Նախկին ազատամարտիկ, Մարտի 1-ի քաղբանտարկյալ, ԳԽ և ԱԺ տարբեր գումարումների պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի առողջական վիճակը նույնպես լավ չէ․ նա չի ճանաչում հարազատներին, ընկերներին, որոնք երբեմն-երբեմն այցելության են գնում։ Մյասնիկ Մալխասյանի ընկերները ժամանակին փորձել էին արտերկրում կազմակերպել նրա բուժումը, նա տեղափոխվել էր Պետերբուրգ, սակայն  բուժումներն առանձնապես արդյունք չէին տվել և նա մշտական խնամքի կարիք ունի։ Ընկերներից մեկն անգամ տեղեկացրեց, որ գյուղից որպես հավելյալ ներուժ Մյասնիկի քույրն է եկել՝ նրան խնամելու համար։