Նույնիսկ երկրաշարժից հետո մարդկանց նման սոցիալական ծանր վիճակում չեմ տեսել

Նույնիսկ երկրաշարժից հետո մարդկանց նման սոցիալական ծանր վիճակում չեմ տեսել

«Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և սպասվում էր եկավ ամենասարսափելին, թանկացումները,  աղքատությունը, գործազրկությունն և արտագաղթը, որոնք արդեն   հատում են ծայրահեղության սահմանը: 

Առնվազն Գյումրիում և գյուղերում աննկարագրելի ողբերգական վիճակ է, նույնիսկ երկրաշարժից հետո մարդկանց նման սոցիալական ծանր վիճակում չեմ տեսել:

Լույսս բացվում է ցամաք  հացի խնդրի առաջ կանգնած հայրենակիցներիս լսելով, մութն ընկնում է՝ նույն միջավայրն է»: