Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս․ Գագիկ Ծառուկյան

 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս․ Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ,  աշխարհասփյուռ հայեր, 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:

Խոնարհվում եմ  մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է, քանզի ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ: 

Այսօր՝ համահայկականության և միասնականության  այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց և հաստատակամ  հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է: Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ, զարգացող և ժամանակակից  Հայաստան: Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

Գագիկ Ծառուկյան