Պուտին անունով վագրը սատկել է

Պուտին անունով վագրը սատկել է

ԱՄՆ Մինեսոտա նահանգի կենդանաբանական այգում սատկել է 12-ամյա մի ամուրյան վագր, որի անունը եղել է Պուտին։ Այս մասին հայտնում է կենդանաբանական այգու ղեկավարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այն պահին, երբ կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանու նկատմամբ իրականացրել են պլանային բժշկական պրոցեդուրա, տեղի է ունեցել սրտի կանգ։ Պուտին վագրը ծնվել էր Չեխիայում 2009 թվականին, ապա վեց տարի ապրել դանիական կենդանաբանական այգում, իսկ հետո նրան տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նա մի քանի ձագ է ունեցել։