Բա ամո՞թ չի, այնքան տղաները զոհվել են, որ ես այստեղ ապրեմ․ոտքով քայլելը լավ է, իրար ճանաչում ենք

Բա ամո՞թ չի, այնքան տղաները զոհվել են, որ ես այստեղ ապրեմ․ոտքով քայլելը լավ է, իրար ճանաչում ենք

«ԱզատԱրցախ» թերթի աշխատակից Սոֆի Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի ընտանիքի պատմություն: Անուններ չեմ տա հասկանալի պատճառներով։ Պատերազմից հետո արցախցի մի ընտանիք տեղափոխվում է Ռուսաստան։ Կես տարի մնալուց հետո վերադառնում են։ Երբևէ չեմ հարցրել՝ ինչու գնացիք, եթե հետ եք գալու։ Մտածում էի՝ աշխատանք չկար, հավանաբար, վերադարձել են։ Այսօր զրույցով ընկանք։ Հարցրի՝ բա ինչու հետ եկաք։ «Երևի հիմար եմ, չէ՞»։ Գիտե՞ս ինչ հնարավորություններ ունեինք. բարեկամներ, լավ շրջապատ, դպրոցը երեխաների շատ հեշտ ստացվեց»։ Զարմացած սպասեցի շարունակությունը պատմի։ Անհամբեր հարցրի՝ բա հետո՞, լրիվ այլ պատասխան էի սպասում։ «Հայրենիքս էի կարոտել։ Մեռնում էի։ Երեխան ասում էր, մամ, բա որ մենք չգնանք, մեր հողն ով կպաշտպանի։ Ամուսինս էլ շատ ուրախացավ, որ ասացի՝ գնացինք, կարծես դրան էր սպասում»։ Ասեմ՝ 3 երեխա ունեն։ Ասացի, անկեղծ ասա, զղջում ես, որ երեխեքին այս օրն ես գցել, բլոկադան նկատի ունեի։ Վառվող հայացքով ինձ նայեց ու գոչեց՝ չէ. «Ի՞նչ ես խոսում։ Լավա, որ եկանք։ Թեկուզ մեծ զրկանքով ենք անցնում, մեր հողում ենք։ Բա ամո՞թ չի, այնքան տղաները զոհվել են, որ ես այստեղ ապրեմ...»։ Կարծում եմ՝ բավ է այսքանը, չշարունակեմ մեր զրույցը։ Ոտքով քայլելը լավ է, իրար ճանաչում ենք; Սիրում եմ ձեզ թասիբով ու խիզախ հայեր»։