Ով կփոխարինի Յուրգեն Կլոպին

Ով կփոխարինի Յուրգեն Կլոպին

Նիդերլանդական «Ֆեյենորդի գլխավոր մարզիչ Արնե Սլոթը կարող է փոխարինել Յուրգեն Կլոպին՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Ըստ հրապարակման, Սլոթը գլխավոր թեկնածուն է այդ պաշտոնի համար, սակայն «Լիվերպուլը» դեռեւս չի սկսել բանակցություններ նրա հետ։

Հիշեցնենք, որ Սլոթը «Ֆեյենորդը» մարզում է 21 թվականից։ Նա անցյալ սեզոնին հաղթել է Նիդերլանդների առաջնությունում։ Նաեւ եղել է Նիդերլանդական գավաթի հաղթող։ 22 թվականին «Ֆեյենորդը» հասել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ պարվել է իտալական «Ռոմային»։ Հիշեցնենք նաեւ, որ Կլոպն էլ «Լիվերպուլի» հետ աշխատում է սկսած 2015 թվականի աշնանից։