Պատրաստ չեմ մեռնել հանուն հայրենիքի․ ի՞նչ է ասել Կլիչկո կրտսերը

Պատրաստ չեմ մեռնել հանուն հայրենիքի․ ի՞նչ է ասել Կլիչկո կրտսերը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի եղբայրը՝ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, Ուկրաինայի Զինված ուժերի շարքերը համալրելուց իր հրաժարումը բացատրել է հանուն Ուկրաինայի ապրելու անհրաժեշտությամբ։  Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։

«Ոչ, ես պատրաստ չեմ մեռնել հանուն երկրի, ես պատրաստ եմ ապրել հանուն երկրի»,- ասել է Կլիչկո կրտսերը։ 
«Դա ավելի դժվար է, քան մեռնելը», - ասել է հայտնի մարզիկը:

Նա խոստովանել է, որ այս պահին Ուկրաինայում «վստահություն չկա, թե ողջ կամ առողջ կմնաս»։ 
Միաժամանակ, Վլադիմիրը նշել է, որ ոչ միայն պատրաստ է գնալ ռազմաճակատ, այլ արդեն եղել է այնտեղ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։

«Ոչ բոլորը պետք է լինեն ճակատում։ Մենք ուզում ենք ապրել հանուն երկրի»,- կրկնել է Կլիչկոն։