ԵԽ-ն մտադիր է «պատժել» Իվանիշվիլիին և վրացի պատգամավորներին

ԵԽ-ն մտադիր է «պատժել» Իվանիշվիլիին և վրացի պատգամավորներին

Եվրախորհրդարանը նախաձեռնել է «Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը վերականգնելու փորձերի և քաղաքացիական հասարակության սահմանափակումների մասին» բանաձեւի նախագիծը։ Ըստ տեղեկությունների, բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 25-ին։

Բանաձևի կետերից մեկի համաձայն՝ փաստաթղթի հեղինակները կարծում են, որ Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Վրաստանի խորհրդարանի այն բոլոր անդամների դեմ, ովքեր պաշտպանում են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Եվրախորհրդարանը մտադիր է նաև պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և իշխող կուսակցության անդամների դեմ, եթե Վրաստանում ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։