Մտավախություն ունի, որ տարհանման համար ժամանակը չի բավականացնի

Մտավախություն ունի, որ տարհանման համար ժամանակը չի բավականացնի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտավախություն է հայտնել, որ Աֆղանստանում տարհանում իրականացնելու համար վերջնաժամկետը արդեն շատ մոտ է եւ ժամանակ շատ քիչ է մնացել, որպեսզի հասցնեն բոլորին, ովքեր ենթակա են տարհանման, դուրս բերեն այդ երկրից։ «Մնացած ժամանակահատվածում, որը ․․․ հնարավոր է, որ շատ քիչ է մնացել, մենք կանենք ամեն բան, որ մեր ուժերի սահմաններում է, բոլորին դուրս բերելու համար»,- Sky News-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետ Ջոնսոնը։ Նա հույս է հայտնել, որ օգոստոսի 31-ից հետո էլ հնարավորությունը կպահպանվի՝ Աֆղանստանը լքել ցանկացողների համար, իրականացնել իրենց ցանկությունը։