ԱՀԿ մասնագետները այցելել են կորոնավիրուսի առաջացման վայրը

ԱՀԿ մասնագետները այցելել են կորոնավիրուսի առաջացման վայրը

Նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի ծագումը հետաքննելու համար Չինաստան մեկնած ԱՀԿ մասնագետների խումբը այցելել է այն վայրը Ուհանում, ոտեղ առաջացել է COVID-19-ը։ Մասնագետները Ուհանի ծովամթերքների շուկայում անցկացրել են հետազոտություններ։

ԱՀԿ մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչպես է սկսվել կորոնավիրուսի տարածումն Ուհանի շուկայում։ Նրանք նաեւ այցելել են այն թանգարան, որտեղ հավաքված են կորոնավիրուսային ինֆեկցիայի վաղագույն նմուշները։ ԱՀԿ մասնագետները հետազոտություններ են անցկացրել նաեւ Ուհանի եւ Հուբեյ նահանգի մի շարք հոսպիտալներում։ ԱՀԿ մասնագիտական խմբում ներառված են մասնագետներ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ավստրալիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Քաթարից, Նիդերլանդներից, Վիետնամից։