ԱՄՆ-ում սպանել են երգչուհի Բեյոնսեի զարմիկին

ԱՄՆ-ում սպանել են երգչուհի Բեյոնսեի զարմիկին

Մահացած է հայտնաբերվել հայտնի երաժիշտ Kardone-ը։ Նա 34 տարեկան էր։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ հրապարակման, նրա հետ մի քանի օր շարունակ հնարավոր չի եղել կապ հաստատել։

Ընկերները որոշել են դիմել ոստիկանություն։ Երբ ոստիկանները մուտք են գործել նրա բնակարանը Տեխաս նահանգում, հայտնաբերել են երաժշտի դիակը։ Ոստիկանները արձանագրել են, որ տեղի է ունեցել սպանություն։ Հայտնի է նաեւ կասկածյալը։ Վերջինս քսանմեկամյա Սաշա Սկարն է, ում Kardone-ն ավելի վաղ պրոդյուսերություն էր արել։ Աղջկա հանդեպ հայտարարվել է հետախուզում։

Իրավապահները դեռ չեն պարզել, թե ինչպիսի հարաբերություններ են ունեցել երաժիշտն ու Սաշա Սկարը վերջին շրջանում։