Կառավարությունը ստեղծում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ

Կառավարությունը ստեղծում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ

Կառավարությունը «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ»  օրենքում։ Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ: 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:

Կից ներկայացված տեղականքում նկարագրվում է իրավիճակը։ Ըստ այդմ՝ 1990-ական թվականներից սկսած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի ունեցախ առողջապահության համակարգի զգալի շուկայականացման պայմաններում Հայաստանում գործում են 125 հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնցից 51-ը տեղակայված են Երևան քաղաքում, 74-ը` մարզերում: Վերոնշյալ կենտրոններից 68-ը մարզային ենթակայության են (57.4%), 36-ը` մասնավոր և սեփականաշնորհված (28.8%), 7-ը` այլ գերատեսչությունների ենթակայության ներքո (5.6%) և միայն 14-ն են գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության ներքո (11.2%): Մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում է տեղակայված հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32%-ը: Ընդ որում` գործող մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որտեղ կենտրոնացված է առողջապահական համակարգի մարդկային և տեխնոլոգիական ներուժի զգալի մասը, ուստի նրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում։ Ներկայում գործում են 360 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնցից 86-ը` պոլիկլինիկաներ են (այդ թվում` բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներ), 268-ը` գյուղական առողջության առաջնային պահպանման հաստատություններ են (գյուղական բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ), 6-ը` ընտանեկան բժիշկների անհատական և խմբային  անկախ պրակտիկաներ են:

Առողջապահության նախարարության ենթակայության է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմում գործող պոլիկլինիկան: Մյուս առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները մարզային կամ համայնքային ենթակայության են կամ հանդիսանում են մասնավոր հաստատություններ:
Ռազմական դրության պայմաններում առողջության առաջնային պահպանման օղակի դերակատարությունը կբարձրանա և նախատեսվում է, որ բնակչության պլանային բժշկական օգնության և սպասարկման հիմնական բեռը կրելու է հենց այդ օղակը: 
Այն, որ միայն 14 հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն և 1 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն է գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության ներքո, ըստ ԱՆ-ի՝ խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում կծագի առողջապահական համակարգի միասնական կառավարման դժվարություն, ինչպես բնակչության բժշկական օգնության և սպասարկման, այնպես էլ ռազմական ագրեսիային դիմակայելու համար լրացուցիչ ուժերի և միջոցների ծավալման համար լիազոր մարմնի կողմից տրվող ձեռնարկելիք միջոցառումների համար իրավական հիմքերի բացակայության տեսանկյունից:

Կառավարության համապատասխան որոշման համաձայն, սահմանված են զորահավաքային առաջադրանք ունեցող դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ցանկը (գաղտնի), սակայն այդ հանձնարարությունը մինչև օրս սահմանված չի եղել որևէ օրենսդրական ակտով: Սույն նախաձեռնությամբ փորձ է կատարվում ուղղել այդ օրենսդրական բացը:

Նախագծի ընդունմամբ ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական և հարակից միջոցներ, շարժական գույք և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ և այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: