Պետերբուրգում ևս մեկ Վլադիմիր Պուտին է ծնվել

Պետերբուրգում ևս մեկ Վլադիմիր Պուտին է ծնվել

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքը համարվող Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտին անունով տղա է ծնվել։ 

Այս մասին հայտնել է քաղաքային առողջապահության կոմիտեն։ 

Նշվում է, որ երեխան ծնվել է հուլիսի 10-ին։

«Վոլոդյա Պուտինը ծնվել է թիվ 10 ծննդատանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ծնվել է Սանկտ Պետերբուրգում (ԽՍՀՄ օրոք՝ Լենինգրադում-խմբ․) և իր մասնագիտական կարիերան սկսել է Ռուսաստանի երկրորդ խոշոր քաղաքում։