Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի ահաբեկչական արարքներ իրականացնել

 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի ահաբեկչական  արարքներ իրականացնել

Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի ահաբեկչական արարքներ, գործողություններ իրականացնել Սիրիայի հանդեպ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը։

«Դժբախտաբար պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են Սիրիայում, տարածաշրջանում: Ցեղասպանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- ասել է նա: