Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրամայել են կասեցնել ՄԻՊ-ի հակաադրբեջանական գործունեությունը

Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրամայել են կասեցնել ՄԻՊ-ի հակաադրբեջանական գործունեությունը

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե հիշում եք, մի քանի օր առաջ ասեցի, որ Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրամայել են կասեցնել ՀՀ Մարդու իրավունքների պսշտպանի հակաադրբեջանսկան գործունեությունը։

Թաթոյանն այն եզակի գործիչներից է, ով իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես Հայաստանի ազգային և պետական շահով, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել Ալիևի վարչակազմում։

Ոստիկանության ֆինանսավորման շեշտակի ավելացման ֆոնին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեի կրճատումը պետք է դիտարկել Ալիևի կողմից իր գործակալ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրամանի կատարման շրջանակներում։

Հ.Գ. Խնդրում եմ նաև ֆիքսել, որ Ալիևն հայտարարել է, որ Հայաստանին բանակ պետք չէ . . .»։