Պետք է հատուկ իմ հետևից ընկնեն, որ աշխատանքից հանեն (տեսանյութ)

Պետք է հատուկ իմ հետևից ընկնեն, որ աշխատանքից հանեն (տեսանյութ)

Երևանի կամերային երաժշտական թատրոնում ավելի քան հինգ ամիս է՝ ներկայացում չեն խաղացել։ Համավարակի պատճառով երկրում մշակութային կյանքը գրեթե կանգ է առել, թատրոնները փակ են, դերասանները՝ պարապ։ Մեր այցելության պահին, սակայն, թատրոնի բեմը զբաղված էր՝ նոր ներկայացում էին բեմադրում։ Թե երբ կլինի պրեմիերան՝ հայտնի չէ։

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը հույս ունի, որ կառավարությունը գոնե սեպտեմբերին կթուլացնի սահմանափակումները և թատրոնները կբացեն իրենց դռները հանդիսատեսի առջև։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հռիփսիմե Առաքելյանի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։