Ստոլտենբերգն արձագանքել է Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին  

Ստոլտենբերգն արձագանքել է Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հեռախոսազրույցից հետո նշել է, որ դաշինքում դաշնակիցները խորհրդակցություններ են իրականացնում Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի շուրջ։  

«ՆԱՏՕ-ն հետևում է իրավիճակին։ Կարևոր է, որ բոլոր փաստերը հաստատվեն»,- գրել է նա Twitter-ում։  

Հիշեցնենք, որ Լեհաստանի տարածք ընկել է հրթիռ, որն, ըստ այդ երկրի ԱԳ նախարարության պնդման, ռուսական արտադրության է։ Միջադեպի հետևանքով զոհվել է Լեհաստանի 2 քաղաքացի։