ՃՈ-ն «ռե՞յդ» է անում

ՃՈ-ն «ռե՞յդ» է անում

Մենք տարբեր անձանցից տեղեկացանք, որ մայրաքաղաքի տարբեր վայրերում ՃՈ աշխատակիցները «ռեյդ» են անում, կանգնեցնում են մեքենաները և ստիպում պոկել դիմապակու թաղանթները, հաճախ ոստիկաններն անձամբ են պոկում։ Ոստիկանությունից հարցրինք, թե կա՞ նման հանձնարարական, որ տեղում ոստիկաններն անձամբ պոկեն թաղանթները (պլյոնկա)։ Մեզ ասացին, որ դա օրենքի պահանջ է։ Բայց արդյոք օրենքի պահա՞նջ է, որ տեղում պոկում են թաղանթները, այն էլ ոստիկաններն անձամբ։

«Կազմվում է արձանագրություն, սահմանված ժամկետում եթե քաղաքացին վերացնում է խախտումը, արձանագրությունը համարվում է անվավեր։ Երևի քաղաքացին տեղում որոշել է վերացնել, ոստիկանն էլ օգնել է»,- ասացին մեզ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հանձնարարական տվեց քաղաքում շրջող սևազգեստ խմբերին տեղորոշել, «վնասազերծել» և գունավոր «բաբըչկաներ» կպցնել, ՃՈ-ն էլ, հավանաբար, վարչապետի հրահանգը տեղայնացրել է իր ոլորտում։