Լրագրողները հնարավորինս շատ հարցեր պետք է կարողանան տալ պաշտոնյաներին

Լրագրողները հնարավորինս շատ հարցեր պետք է կարողանան տալ պաշտոնյաներին

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, որն անցել է առանց  ԶԼՄ-ների։ Լրագրողների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք չի թույլատրվել։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ, «Հարցազրույց» հաղորդաշարը վարող Պետրոս Ղազարյանին հարց ուղղեցինք` ինչպե՞ս է գնահատում այս քայլը, չէ որ նախկինում, նման միջոցառումներին լրատվականները կարողանում էին մասնակցել, հարցեր ուղղել ներկաներին։ Սրանով իշխանությունները փորձում են սահմանափակել լրագրողների գործունեությունը։ 

- Ես չգիտեմ ինչի փորձ է արվում, բայց ես կողմ եմ, որ լրագրողները կարողանան ազատ և շատ հարցեր տան բոլոր միջոցառումների ժամանակ պաշտոնյաներին։

- Ձեր կարծիքով ինչո՞ւ թույլ չեն տվել լրագրողներին մասնակցել և լուսաբանել արարողությունը։

- Ես չեմ կարող ասել, թե ինչու թույլ չեն տվել։ Դա իրենց հարցրեք, ես այնտեղ չեմ եղել և չեմ կարող իրենց տեղը մեկնաբանել։ Քաղաքապետարանը ունի լրատվական ծառայություն, թող իրենք մեկնաբանեն։ Ինչքան հիշում եմ, իրենք բացատրել էին, որ քաղաքապետարանում չեն ուզում որ այլ ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների միջև հանդիպում լինի։

- Կարծում եք` դա ճի՞շտ մոտեցո՞ւմ է։

- Կրկին նշեմ, ես դեմ եմ, որ սահմանափակվում է լրագրողների շփումները պաշտոնյաների հետ։ Նրանք հնարավորինս շատ հարցեր պետք է կարողանան տալ պաշտոնյաներին։