Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա հաջող է կատարել բոլոր մոտեցումները: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել՝ հաջող կատարելով առաջին երկու մոտեցումներն ու գլխավերևում պահելով 196 կգ կշռող ծանրաձողը:

Այս քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը նվաճել է Բուլղարիայի ներկայացուցիչ, 18-ամյա Կառլոս Նազարը՝ 395 կգ արդյունքով սահմանելով աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ: Նազարը ռեկորդակիր է դարձել նաև հրում վարժությունում` ցուցադրած 221 կգ արդյունքով: Երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է Մոլդովայի ներկայացուցիչ Մարին Ռոբուն՝ 364 կգ արդյունքով: