Վճռաբեկի որոշումից հետո անգամ թույլ չեն տվել մտնել աշխատավայր

Վճռաբեկի որոշումից հետո անգամ թույլ չեն տվել մտնել աշխատավայր

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի պետ Վահե Մովսիսյանը վիճարկել էր տնօրենի՝ թիվ 66-Ա հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Անցնելով 1-ին ատյանը, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները որոշում են կայացրել հօգուտ Մովսիսյանի՝ «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության էության խաթարումը հիմնավորած համարելու համար»,- արձանագրել է վճռաբեկ դատարանը։ Չնայած, որ դատարանի որոշումը ուղարկվել է հարկադիր կատարման, այնուամենյանիվ թոտրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հրամայել է՝  Մովսիսյանին թույլ չտալլ մուտք գործել աշխատավայր՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ Մովսիսյանին մտնել թույլ չի տվել տնօրենի տեղակալը՝ Հրաչ Ներսեսյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ հիմքով են արգելել Մովսիսյանի մուտքը, պատասխանեց, որ այդ հարցերով դիմենք տնօրենին, ինքը կատարող մարդ է։