Ապստամբություն եւ հրդեհ բանտում․ զոհվել է 51 կալանավոր 

Ապստամբություն եւ հրդեհ բանտում․ զոհվել է 51 կալանավոր 

Առնվազն հիսունմեկ կալանավոր է զոհվել Կոլումբիայի բանտերից մեկում տեղի ունեցած ապստամբության ժամանակ բռնկված հրդեհի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել Տուլուա քաղաքում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Բանտային գործերով Կոլումբիայի ազգային գործակալությունը։ Միջադեպը համարվել է վերջին շրջանում քրեակատարողական հաստատություններում ամենավատ բռնության դեպքը։ Հայտնի է, որ զոհված բանտարկյալներից 49-ը զոհվել են հենց բանտում, երկուսը՝ հիվանդանոցում։

Հայտնի է նաեւ, որ ապստամբության ժամանակ բանտարկյալները ներքնակներ են հրկիզել, որի հետեւանքով էլ հրդեհն է բռնկվել։ Կրակն հանգցվել է տեղի հրշեջների ջանքերով։ Քսանչորս անձ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշված բանտում պահվել է 1267 կալանավոր, այն հատվածում, ուր հրդեհն է բռնկվել, եղել է 180 կալանավոր։