Փակել են նաև Երևան-Արթիկ ճանապարհը 

Փակել են նաև Երևան-Արթիկ ճանապարհը 

Արթիկի ավտոնաճանապարհի Արթիկ մտնող հատվածում ևս այսօր առավոտվանից փակ է։ Բանն այն է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարներն այստեղ շինարարություն էին արել, և մինչ օրս չեն փոխհատուցվել։ Հիշեցնենք, որ շինարարությունը կասեցված է, իսկ գումարները, փաստորեն, փոխանցված չեն։

Շինարարներն ասում են, որ 8 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում…
Այնտեղ գտնվող ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ 5-6 ամիս է՝ կառավարությունը չի լուծում տեղական շինարարական կազմակերպությունների հարցը, քանի որ հունվարից կառավարությունն ասում է, որ բանակցում են գործարանի հետ։ 

Բարձրաձայնել է 5-6 ամիս առաջ, կառավարությունից ասել են, որ խնդրին տեղյակ են։
Տեղում կռիվներ են սկսվել ճանապարհը փակածների ու փակողների միջև։

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարները ևս՝ մոտ 50 հոգի ժամանակին փակել էին մայրուղին՝ այդ հատվածի շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո քորփորեյշն լիմիթեդ» ընկերության ղեկավարությունից պահանջելով վերականգնել իրենց ոտնահարված աշխատանքային իրավունքները, բարձրացնել աշխատավարձը,  տրամադրել աշխատանքային պայմանագրեր, որոնք շատերը չեն էլ տեսել, դադարեցնել բանվորների շահագործումն ու թալանը։ 

Հիշեցնենք,որ երեկվանից փակ է Երևան-Գյումրի երկաթգիծը, քանի որ այս հատվածում էլ արագածավանցիներն են փակել են նա Երևան-Արմավիր ավտոնաճանապարը՝ պահանջելով, որ Ջրային կոմիետի ղեկավարությունը գա՝ միասին ջրի գին որոշեն։ 

Հիշեցնենք՝ Արագածավանում դժգոհ են ՋՕՄ-ի որոշումից, ըստ որի՝ ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը պետք է  հաշվարկվի ըստ լիտրի, ինչի արդյունքում հեկտարի համար նախկին  10 հազար դրամից և ներկայիս՝ 25 հազար դրամից, լիտրով դառնալու դեպքում սակագինը, ըստ գյուղացիների ու կառավարության հաշվարկների՝ հասնելու է 40-60 հազար դրամի։ Երեկ Նարեկը պատմել էր, Ջրային կոմիետի՝ Եղիկյան  ազգանունով պաշտոնյան երեկ իրենց  ասել էր՝ ինձ էլ  չանհանգստացնե՛ք ։