Աֆրիկյան ֆուտբոլային ենթակառուցվածքների համար դրամահավաք կանցկացվի․ Ջաննի Ինֆանտինո

Աֆրիկյան ֆուտբոլային ենթակառուցվածքների համար դրամահավաք կանցկացվի․ Ջաննի Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ մտադիր է հայտարարել դրամահավաք մեկ միլիարդ դոլար հավաքելու համար, որպեսզի Աֆրիկայի ամեն մեկ երկրում գոնե մեկ մարզադաշտ կառուցելու համար, որոնք կհամապատասխանեն ՖԻՖԱ-ի չափանիշներին։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Ըստ հաղորդման, Ինֆանտինոն այս մասին խոսել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ունեցած ելույթի ընթացքում։ Նա նաեւ ակնարկել է, որ դիտարկում է ֆուտբոլի Աֆրիկյան Լիգա ստեղծելու հնարավորությունը, որտեղ հանդես են գալու Աֆրիկայի լավագույն թիմերը։