Շնորհակալություն, որ հավատում եք ինձ․ Ռուբեն Վարդանյան

Շնորհակալություն, որ հավատում եք ինձ․ Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը բաց նամակով անդրադարձել է վերջին օրերին մամուլով իր հասցեին հնչեցված մեղադրանքներին։ Բաց նամակում մասնավորապես ասված է․ 

«Շնորհակալություն, որ հավատում եք ինձ

Սիրելի բարեկամներ

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում մի քանի հրապարակումներ ի հայտ եկան «Տրոյկա Դիալոգի» 2006-12 թթ գործունեության հետ կապված, մեծ թվով գործընկերներ, բարեկամներ եւ կողմնակիցներ եւ նույնիսկ ինձ անծանոթ մարդիկ ամբողջ աշխարհից, դիմեցին անձամբ ինձ եւ մեր գրասենյակ Ռուսաստանում եւ Հայաստանում, աջակցության անկեղծ խոսքերով, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնելով այն նախաձեռնությունների ու նախագծերի համար, որոնք իրականացվում են իմ ընտանիքի կողմից, մեր կողմնակիցների եւ թիմի կողմից։ Ցավոք, ես չունեմ հնարավորություն պատասխանել յուրաքանչյուրին եւ որոշեցի հանդես գալ բաց նամակով։ Խորապես զգացված եմ բոլոր նրանցից, ովքեր հավատում են ինձ, մեր թիմին եւ այն ամենին, ինչ մենք անում ենք։ Վստահությունը ամենամեծ արժեքն է, եւ ձեր անվերապահ աջակցությունը ստեղծված իրավիճակում, ինչպես երբեք ապացուցում է վերստին դա։ Հրապարակված նյութերում խառնվել է ամեն ինչ՝ կոնտեքստից կտրված ինֆորմացիա, մեկնաբանություն եւ սուտ՝ կլոր եւ կանաչ։ Չնայած այն բանին, որ նյութերի մեծ մասում խոսվում է այն մասին, որ իմ անձի դեմ մեղադրանք չկա, ես, որպես ավագ գործընկեր «Տրոյկա Դիալոգի» պատասխանատվություն եմ զգում այն ամենի համար, ինչ կատարվում է։ Մեր իրավաբանները հիմա ուսումնասիրում են այն բոլոր հետեւանքները, որոնք կարող են լինել, կապված մեր բարեհամբավության հետ։ Դրանով հանդերձ, կարծես թե մոռացվում է, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրել։ «Տրոյկան» ստեղծվել է 1990-ական թթ կեսերին, երբ ներդրումային-բանկային ոլորտը պարզապես գոյություն չուներ եւ երկիրն առհասարակ ստարտափի վիճակում էր։ Այդ ժամանակ էլ մենք հրաժարվեցինք ապրել «ջունգլիների օրենքով» եւ արեցինք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանում ստեղծենք քաղաքակիրթ միջավայր՝ խաղի հստակ կանոններով։ Սխալ է «Տրոյկայի» գործունեությունը գնահատել պատմական, տնտեսական եւ գործարար կոնտեքստից դուրս, չափելով այն այսօրվա չափորոշիչներով։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ իր ողջ պատմության ընթացքում «Տրոյկան» արել է ամեն ինչ, որպեսզի ամբողջությամբ գործի օրինականության եւ թափանցիկության դաշտում, միջազգային ստանդարտներին համապատասխան, երբեմն էլ եղած ստանդարտներից ավելի բարձր նշաձող սահմանելով իր համար։ Բնութագրական է, որ իմ շատ հրապարակումներում ընդգծվում է իմ հայկական ծագումը։ Ես ռուսաստանցի եմ հայկական արմատներով, որով հպարտանում եմ շատ։ Որպես ներկայացուցիչը մի ժողովրդի, ով բազմաթիվ դարեր որպես կամուրջ է հանդիսացել քաղաքակրթությունների միջեւ, ես միշտ իմ բոլոր նախագծերում փորձել եմ երկխոսության գնալ։ «Տրոյկան» իր բազմազգ եւ բազմամշակույթ միջավայրում, հենց այդ միջավայրն է եղել Ռուսաստանի եւ աշխարհի միջեւ, օտարերկրյա ներդրողներին բերելով երկիր եւ հնարավորություն տալով ռուսական ընկերություններին դուրս գալ համաշխարհային ֆինանսական շուկաներ։ Այսօր մենք շարունակում ենք իրականացնել կոմրեցիոն, սոցիալ-ձեռնարկչական եւ մարդասիրական նախագծեր, ղեկավարվելով նույն նպատակներով ու համոզմունքներով։ «Սկոլկովոյի» բիզնես դպրոցը Ռուսաստանում, UWC դպրոցը Հայաստանի Դիլիջան քաղաքում եւ հատկապես Միջազգային «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, այս ամենը ծառայում է աշխարհում մարդկանց միավորմանը, որտեղ դեռ ուժեղ է «յուրային-օտար» հակադրությունը։ Սիրելի բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ ինձ հավատալու եւ աջակցելու համար։ Ուզում եմ ասել բոլորին՝ ոչ ոք ինձ չի կարող կանգնեցնել մեր նախագծերի իրականացման գործում։ Գտեմ, որ մեզ սպասում են դեռ բազմաթիվ դժվարություններ եւ մարտահրավերներ։ Վստահ եմ, մենք այդ ամենը կհաղթահարենք միասին։ Այն ինչ կմնա մեզանից հետո, երեխաներն են ու հիշողությունը մեր իրական գործերի։ Հավատում եմ, որ կկարողանանք մեր շրջապատող աշխարհը դարձնել ավելի լավը։ Հակառակ դեպքում մենք պարզապես չենք ունենա ապագա։ Միացեք եւ միասին կշարունակենք ընթանալ առաջ»։