«Ժողովուրդ». ՊՎԾ-ում սկանդալային բացահայտումը խորը արմատներ ունի

«Ժողովուրդ». ՊՎԾ-ում սկանդալային բացահայտումը խորը արմատներ ունի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խորը արմատներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը Էջմիածինցի քրեական հեղինակություն  Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է:
Ըստ որոշ լուրերի՝ ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ՝ պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը:

Թեեւ Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում: Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով:

Այս աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում