Սերժ Սարգսյանի գույքի կալանքը կվերացվի՞. դատարանը գնաց որոշում կայացնելու

Սերժ Սարգսյանի գույքի կալանքը կվերացվի՞. դատարանը գնաց որոշում կայացնելու

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը, 13։00֊ին։

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 15֊ին։ 

Նշենք, որ այսօրվա նիստին բացի վերընշված միջնորդության քննությունից, դադարեցվեցին քրեական հետապնդումները նախկին պաշտոնյաներ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ` մահվան հիմքով։