Ինքնասպանությունները բանակում ստատիկ տոկոս ունեն, որը երբեմն ահագնացող չափերի է հասնում

Ինքնասպանությունները բանակում ստատիկ տոկոս ունեն, որը երբեմն ահագնացող չափերի է հասնում

ՊՆ փոխնախարար Գաբիրել  Բալայանը  օրերս հայտարարել է, որ բանակում ինքնասպանություններն ավելացման դինամիկա չունեն։Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր մշտադիտարկման արդյունքներն է հրապարակել։  2010-2019 թթ․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման տվյալներով բանակում մահացության 630 դեպք է գրանցվել, որից միայն 249-ն (39.5%) են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Մնացած 381 դեպքից 88-ը (ընդհանուր թվի 14%) ինքնասպանության հետևանքով են։

Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ 2010 թ․-ից սկսած՝ զինված ուժերում ինքնասպանությունների՝ համեմատաբար փոքր թվեր գրանցվել են միայն 2013-2015 թթ․-ին, բայց ասել, թե ինքնասպանությունների թիվը նվազման միտում ունի, չեն կարող։

Ներկայացնում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքները՝ ըստ տարիների։ 2019 թ․-ի տվյալները ներկայացված են նոյեմբերի 11-ի դրությամբ։

Ինքնասպանությունների թիվը մահացության ընդհանուր թվից, ըստ ներկայացված աղյուսակի, կազմում է ՝ 2019-ին՝ 24 տոկոս, 2018-ին՝ 20 տոկոս, 2017-22 տոկոս, 2016-20,2015-17։ 31 տոկոս կազմել է 2013 թվականին և ամենաշատ՝ 41 տոկոսը՝ 2011 թվականին։