Հայաստանի հավաքականի նկատմամբ անհարգալից կլինի, եթե թիմը գլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը

Հայաստանի հավաքականի նկատմամբ անհարգալից կլինի, եթե թիմը գլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը

Երեկվանից լուրեր են շրջանառվում, թե հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որը վերջերս լքեց «Տամբովը», նշանակվելու է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

Հայնտի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, որը վերջերս կազմակերպեց նաև Էրիկ Վարդանյանի տեղափոխությունը  «Փյունիկից» «Սոչի», «Արմֆուտբոլի» հետ զրույցում անդրադարձել է Ալեքսանդր Գրիգորյանի` Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորությանը։

«Գրիգորյանին լավ եմ ճանաչում, նրա հետ շփվել եմ: Նրա ոճի մեջ է գալ որևէ մեկի մոտ, «ինչ-որ տեղ մտնել» և սկսել գովել ինքն իրեն… լավ լեզու ունի: Բոլորին ասում է այն, ինչ այդ մարդիկ ուզում են լսել, բայց երբ ժամանակ է անցնում, մարդիկ տեսնում են նրա սուտը: Ցույց տվեք, թե նա որտեղ է հաջողության հասել։ Այո միայն կանանց ֆուտբոլում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ կանանց ֆուտբոլից մարդու նշանակելն անհարգալից վերաբերմունք կլինի ազգային ընտրանու  խաղացողների նկատմամբ։

Հասկանում եմ, որ հիմա ՀՖՖ-ն ցայտնոտում է առաջիկա երկու խաղերի պատճառով: Բայց այդ երկու խաղերում ի՞նչ կարող է հավաքականին տալ Գրիգորյանը: Ասեմ ինչ: Նա թիմի հետ կմեկնի Իտալիա, կլուսանկարվի իմ լավ ընկեր Ռոբերտո Մանչինիի ու այդ հավաքականի ֆուտբոլիստների հետ, իսկ հետո ամենուր պատմելու է, որ նրանց հետ է խաղացել: Բայց չի հիշատակի, թե ինչպես նրան վռնդեցին «ԲՄԱ Խաբարովսկից», «Տամբովից» ու այլ ակումբներից։ Գրիգորյանը հարցազրույց էր տվել, որում ասել էր, որ շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը: Եթե նա այդքան լավ ծանոթ է` ինչո՞ւ եմ ես Էրիկ Վարդանյանին տեղափոխում «Սոչի» »,-նշել է Սելյուկը։