Քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Ինչպես հայտնում է Minval.az-ն, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Հարավային Կովկասի հարցերով նորանշանակ համանախագահ Ռուդոլֆ Միխալկայի հետ։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։



Ինչպես եւ կարելի էր սպասել, ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ներկայացնելով Բաքվի տեսակետը հակամարտության կարգավորման հետ կապված, շեշտել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը»՝ մատնանշելով, որ «հենց այդ ներկայությունն է խանգարում հակամարտության կարգավորմանը»։



Հետաքրքրական է այն, որ Մամեդյարովը, բացի այն, որ ասել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ ԱԽ բանաձեւերի եւ ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերի հիման վրա, նաեւ խոսել է այն մասին, որ «Հայաստանը իրականացնում է գրավյալ տարածքների բնակեցում եւ փոխում է կանխամտածված կերպով շրջանի ժողովրդագրական պատկերը, ինչը հակասում է մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է նաեւ Հայաստանը»։ Ի դեպ, սա Ռուդոլֆ Միխալկայի առաջին ռեգիոնալ այցն է։