Սկանդալի կիզակետում հայտնված ամերիկացի հաղորդավարուհուն հրավիրել են ռուսական հեռուստատեսություն

Սկանդալի կիզակետում հայտնված ամերիկացի հաղորդավարուհուն հրավիրել են ռուսական հեռուստատեսություն
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Մեգին Քելլիին, որը NBC հեռուստաընկերությունից հեռացվել էր այն բանից համար, որ ռասիստական մեկնաբանություն էր արել ու հայտնվել սկանդալի կիզակետում, հրավիրել են աշխատել Ռուսաստանում՝ ռուսական հեռուստատեսությունում։



Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, Քելլիին նման աշխատանքի առաջարկ է արել ռուսական «Առաջին ալիք»-ի ինֆորմացիոն հաղորդումների բաժնի ղեկավար Կիրիլ Կլեյմենովը։ Իր որոշումը Կլեյմենովը հիմնավորել է այն հանգամանքով, որ Քելլին ժամանակին հարցազրույց է վերցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից եւ հնարավոր է, որ նրան հենց դրա համար են ազատել աշխատանքից, իսկ ռասիստական մեկնաբանության հետ կապված սկանդալը պարզապես սարքվել է պաշտոնական հիմնավորումն ապահովելու համար։ Ի դեպ, հայտնի է, որ Քելլին մտադիր է դատի տալ NBC-ին ու պահանջել 50 միլիոն դոլար փոխհատուցում։