Ամերիկահայ բարերար Մայք Սարյանը Հայաստանում է. տեսանյութ

Ամերիկահայ բարերար Մայք Սարյանը Հայաստանում է. տեսանյութ
Ամերիկահայ բարերար, առողջապահության կազմակերպիչ Մայք Սարյանն իր ընտանիքի հետ Հայաստանում է։ Նրան Զվարթնոց օդանավակայանում մեծ թվով մարդիկ դիմավորել են աղ ու հացով, երգ ու պարով։



Հիշեցնենք, որ Մայք Սարյանի կողմից Հայաստանին է նվիրաբերվել մեծաքանակ բուժսարքավորումներ ու պացիենտների սպասարկման օժանդակ տեխնիկան։



Նշենք, որ նվիրաբերված շուրջ 1000 սարք-սարքավորումները ներառում են ուլտրաձայնային հետազոտության և էլեկտրոսրտագրության, շարժական ռենտգեն սարքավորումներ, բիոքիմիական անալիզատորներ։



Մայք Սարյանի կողմից Հայաստանին տրամադրվել են նաև ֆունկցիոնալ մահճակալներ։