Առաջին անգամ խոսել է «Բրեքսիտի» մասին

Առաջին անգամ խոսել է «Բրեքսիտի» մասին
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին առաջին անգամ հանրային կարծիք է հայտնել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի առնչությամբ։ Թագուհին իր խոսքում շեշտել է ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի միության ամրությունը։ Այս մասին հայտնում է «Սքայ նյուզը»։ «Մենք Եվրոպայի հետ նոր հարաբերությունների մշակման շեմին ենք եւ մեր մեծագույն ակտիվը հանդիսանում են ընդհանուր պարտականություններն ու արժեքները, ինչը ցույց է տալիս, որ մեր դաշինքը, անկախ մտադրություններից, շատ ամուր է։ Որպես նորարարներ, առեւտրային գործընկերներ եւ ինտեգրացիոնալիստներ մենք վստահ նայում ենք ապագային»,- ասել է թագուհին։ Այս մասին թագուհին խոսել է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ու թագուհի Մաքսիմայի պատվին Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ, որին մասնակցել է 150 հոգի, ներառյալ արքայազն Վիլյամը եւ Քեյթ Միդլթոնը, արքայազն Չարլզն ու իր տիկինը։ Նշենք, որ ավանդաբար թագուհին իր տեսակետները քաղաքականության մասին չի արտահայտում հանրային կերպով։