Չալյանը բրոնզե մեդալի համար ադրբեջանցի ըմբիշի հետ է գոտեմարտելու

Չալյանը բրոնզե մեդալի համար ադրբեջանցի ըմբիշի հետ է գոտեմարտելու

Երեկ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբիշները 77 կգ և 97 կգ քաշային կարգերում որոշեցին եզրափակիչի մասնակիցներին։ 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը չկարողացավ հաղթանակի հասնել ղրղզ Ակժոլ Մախմուդովի նկատմամբ, ընդ որում` հայ ըմբիշը մրցակցին հաղթելու հնարավորություն տվեց առաջին մրցափուլում, որում Մախմուդովը հաղթեց 6։1 հաշվով։

Չնայած ներդրած բոլոր ջանքերին` Չալյանը երկրորդ մրցափուլում կարողացավ հետ բերել միայն մեկ միավոր ու պարտվեց 2։6 հաշվով։ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթել էր ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Իսկ հետո 2։1 հաշվով հաղթել էր աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկել կիսաեզրակիչ։

Չալյանը այսօր պայքարելու է բրոնզե մեդալի համար։ Հայտնի է դարձել, որ Չալյանը գոտեմարտելու է   Ադրբեջանը ներկայացնող Ռաֆիգ Հուսեյնովի դեմ։  Գոտեմարտի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 14։40-ին։