Նախարարը՝ մարզպետների կիքսերի մասին

Նախարարը՝ մարզպետների կիքսերի մասին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողներիր հետ զրույցում անդրադարձավ կադրային նշանակումներին։ Մասնավորապես նկատեցինք, որ շատ են քննադատում որոշ կադրային նշանակումներ, որ պրոֆեսիոնալ չեն, չեն տիրապետում իրենց աշխատանքին և այլն։



Մարզպետը խնդրեց կոնկրետ օրինակներ բերել։ Օրինակ՝ հիշեցրինք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի «թվաբանական» միջադեպը 40 հազար հեկտարի մասով, կամ Շիրակի մարզպետի «գիտելիքները» Եվրամիության ու դրա դեսպանի վերաբերյալ։ Պապիկյանը Շիրակի մարզպետի ամսով ասաց՝ դա չի հաստատվել։ Բայց չի էլ հերքվել, նկատեցինք մենք։



«Հերքվել է, և Շիրակի մարզպետը նշել է, որ այդ մասով դիմելու է պատկան մարմիններին և հերքւոմ է պահանջելու տվյալ լրատվամիջոցից»,-ասաց նախարարը։ Իսկ Արարատի մարզպետի մասով էլ ասաց․ «Արարատի մարզպետը, բնականաբար, եթե մի արտահայտության մեջ թվերի խնդիր է եղել, կարծում եմ՝ դա խնդիր է, ու յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**