Գաբրիել Ղազարյանը նորից կդառնա նախարար (տեսանյութ)

Գաբրիել Ղազարյանը նորից կդառնա նախարար (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին նախ շնորհավորեց նորանշանակ նախարարներին՝ տրանսպորտի նախարարին, էներգետիկայի նախարարին և արտակարգ իրավիճակների նախարարին և մաղթեց արդյունավետ աշխատանք:



Այնուհետև տեղեկացրեց, որ նախագահին միջնորդել է, որ Գաբրիել Ղազարյանը, ով այս պահին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն է, նշանակվի նախարար:



Հիշեցնենք՝ Ղազարյանը մինչ այդ էլի էր նույն պաշտոնը զբաղեցրել, և հիմա երկրորդ անգամ է դառնում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Նկատենք, որ Ղազարյանը ևս, ինչպես նախորդ երկու նախարարները, համարվում են ԲՀԿ-ական կաև ԲՀԿ-ի քվոտայով կառավարություն եկած կադրեր:



Մանրամասն՝ տեսանյութում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**