Եղիսաբեթ 2-րդ թագուհին ժամանակավորապես կհեռանա Բուկինգհեմյան պալատից

Եղիսաբեթ 2-րդ թագուհին ժամանակավորապես կհեռանա Բուկինգհեմյան պալատից
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին ժամանակավորապես կհեռանա Բուկինգհեմյան պալատից, քանի որ թագավորական նստավայրը վերանորոգման է ենթարկվելու։ Այս մասին հայտնում է **BBC**-ն։ Վերանորոգչական աշխատանքները սկսվելու են 2025 թվականին եւ կտեւեն 10 տարի, սակայն թագուհին իր նստավայր կարող է վերադառնալ արդեն 2027-ին։