«Ռուսաստանից՝ սիրով»․ համերգ Սոլսբերիում՝ Սկրիպալների տան հարեւանությամբ

«Ռուսաստանից՝ սիրով»․ համերգ Սոլսբերիում՝ Սկրիպալների տան հարեւանությամբ
Բրիտանական Սոլսբերիում գտնվող Սուրբ Մարտին եկեղեցին կազմակերպել է դաշնամուրային համերգ՝ «Ռուսաստանից՝ սիրով» խորագրով, որը տեղի կունենա Սկրիպալների տան հարեւանությամբ։Հիշեցնենք, որ Սոլսբերիում տեղի են ունեցել մի քանի թունավորման դեպքեր «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութով, ինչը հանգեցրել է ռուս-բրիտանական հարաբերությունների կտրուկ լարմանը։ Լոնդոնը այդ թունավորման դեպքերի մեջ մեղադրում է ռուսական հատուկ ծառայություններին եւ կատարվածը գնահատում որպես քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում եւ հարձակում իր վրա։



Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։Ինչպես փոխանցում է Independent-ը, Սուրբ Մարտին եկեղեցու կողմից այդ համերգի իրականացումը, ըստ կազմակերպիչներից մեկի հավաստիացման, որեւէ կապ չունի Սկրիպալների դեպքի հետ եւ պլանավորված է եղել դեռեւս մեկ տարի առաջ։ Համերգի ընթացքում կհնչեն գործեր Ռախմանինովից, Չայկովսկուց ու Շոստակովիչից։