Ապրիլյան պատերազմի հերոսի մաղթանքը՝ Անկախության տոնի առթիվ (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի հերոսի մաղթանքը՝ Անկախության տոնի առթիվ (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի հերոս, այդ օրերին գլխից և ոտքից ծանր վիրավորված կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանին նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց արիության մեդալով։



Պարգևատրումից հետո Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը, իր դժգոհությունը հայտնեց, որ որդին լիակատար bուժում չի ստանում, նրան մեկ ամսից ավել չի կարելի թողնել առանց վերականգնողական բուժման, բայց արդեն չորս ամիս է՝ Առաջին հիվանդանոցում բացված վերականգնողական կենտրոնում չեն ընդունում՝ ասելով, որ տեղ չկա։



Հովհաննեսը, սակայն, ժպտում է և ավելի թեթև նայում կյանքին։ Նրա գլխավոր նպատակն այս պահին առողջությունն է, այլ նպատակներ չունի։ Իսկ Հայաստանին էլ անկախության տոնի առթիվ մաղթում է, որ բոլոր զինվորները ծառայությունից վերադառնան ողջ և առողջ։ Հովհաննեսին խնդրեցինք պատմի՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչպես է վիրավորվել։ Ապրիլյան պատերազմի հերոսն ասաց, որ երկու անգամ է վիրավորվել՝ մի անգամ ապրիլի 3-ին՝ ոտքից, մյուսը վիրավորվել է գլխից, արդեն մայիսին։ Դրանից հետո ընկել է կոմայի մեջ ու շատ բան այլևս չի հիշում։



Հովհաննեսն ասաց, որ Վանաձորից է, մինչ բանակ զորացրվելը թատրոնում էր աշխատում, դերասան է, բայց թատրոն վերադառնալու միտք կարծես թե այս պահին չունի, ուզում է նախ առողջանալ։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**