Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ ռուսների

Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ ռուսների
Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ ռուսաստանցի ավելի քան երեք տասնյակ ֆիզիկական անձի։ Նոր սանկցիաները արգելում են որեւէ գործարք կատարել Պուտինի խոհարար Եվգենի Պրիգոժինի հետ։ Միաժամանակ նաեւ երկրորդային սանկցիաներ են սահմանվել այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր գործարքներ են կնքում ռուսական ընկերությունների հետ։ Այս սանկցիաները հատկապես տարածվել են Չինաստանի վրա, որի Կենտրոնական զինխորհուրդը ռուսական սպառազինություններ է գնել Ռուսաստանից։



Անհատական սանկցիաներ են սահմանվել ինչպես Պրիգոժինի, այնպես էլ ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր վարչության եկավար Իգոր Կորոբովի, նրա տեղակալ Սերգեյ Գրիզունովի եւ եւս 13 ռուսաստանցու դեմ, ովքեր կապ ունեն ամերիկյան ընտրական գործընթացին ռուսական միջամտության հետ, նաեւ 12 ռուսաստանցիների դեմ, որոնց մեղադրանք է առաջադրվել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից։