Ոստիկանապետի տարօրինակ պատասխանները «ռեյդ-շոուների» վերաբերյալ

Ոստիկանապետի տարօրինակ պատասխանները «ռեյդ-շոուների» վերաբերյալ
ՀՀ ոստիկանապետ Վալեիր Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց կողմից այս օրերին իրականացվող «ռեյդ-շոուներին», որոնք փաստացի վարչապետի՝ մի քանի օր առաջվա հանրահավաքում հնչեցրած հանձնարարականի հետևանքն են։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, օրեր առաջ Դավիթաշենում «Իմ քայլը» դաինքի հանրահավաքի ժամանակ զայրացած տոնով հանձնարարեց ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին ռեյդ իրականացնել և օլիգարխներին ու նրանց թիկնապահներին պառկեցնել գետնին, ինչպես նաև այդ գործողությունները հրապարակել «յութուբում»։ Դրա համար վարչապետը ուժայինների ղեկավարներին երկու ժամ ժամանակ էր տվել, որ զեկուցեն արդյունքների մասին։ Բայց ոստիկանության կողմից, ըստ մամուլում հրապարակված հաղորդագրությունների, գործողություններ սկսվեցին միայն հաջորդ օրվանից սկսած։



**Hraparak.am**-ը հարցրեց Վալերի Օսիպյանին՝ ինչո՞ւ ուշացումով եղան այդ «ռեյդերը»։ Օսիպյանը, սակայն, հիմնականում տվեց խուսափողական և տարօրինակ պատասխաններ, որոնք իրենց հերթին լրացուցիչ հարցերի տեղիք են տալիս։ «Բայց ի՞նչ գիտեք՝ ինչ ա տեղի ունեցել, որ ուշացումով։ Չի կարող վարչապետի հանձնարարականը ոստիկանության պետը կամ ոստիկանությունն ուշ կատարի։ Ցանկացած հանձնարարական վարչապետից կատարվում է անհապաղ, անմիջապես, սահմանված ժամկետում և զեկուցվում»,-ասաց Օսիխյանը։



-**Այսինքն՝ այդ օրը, երկու ժամա ընթացքում ի՞նչ արդյունքներ են զեկուցվել։**



-Ուրեմն տեսեք, արդյունքները միշտ էլ կան, առօրյայում էլ կան արդյունքներ, և այն ամենը չէ, որ մենք ունենք և մենք պետք ա լուսաբանենք։ Կա, որ մենք չենք լուսաբանում։



**-Ի վերջո, ի՞նչ իրավական հիմքերով են մի քանի հայտնի անձանց, օլիգարխների թիկնապահներին կանգնեցրել ու պառկեցրել ասֆալտին, և ի՞նչ են հայտնաբերվել դրա արդյունքում։**



-Ոստիկանությունը մշտապես ստանում է համապատասխան օպերատիվ տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարկման։



**-Ենթադրենք, պառկեցնում եք ասֆալտին, ստուգում եք, այդ ամենը նկարում ցուցադրում եք, հետո այդ մարդիկ նորից վեր են կենում գնում են, ի՞նչ է լինում դրա արդյունքոը, դա ի՞նչ իրավական հետևանքներ է ունենում։**



-Եթե դուք ուշադիր լինեք, մշտապես այդ գործըթնացը ոստիկանությունն իրականացրել է։ Եվ ամբողջ խնդիրը ոչ թե ոստիկանությունը հաճույք է ստանում որևէ մի քաղաքացու գետնին պառկեցնելուց կամ որևէ մի գործողություն անելուց կամ դեմ պատին տալուց, ստուգելուց, ոչ, բացառապես մենք հաճույք չենք ստանում դրանից։ Դա օրինական գործընթաց է, և պայմանավորված է նրանով, որ տվալ անձանց մոտ լինում են զենքեր, մենք ուեննք տեղեկությւոններ, որ իրենք կրում են զենքեր, և պետք է ճշտենք՝ դրանք օրինական են, թե՝ ոչ։ Եվ զինված քաղաքացին մշտապես հանդիսանում է վտանգ քաղաքացիների, այդ թվում՝ իրավապահների համար։



**-Հիմա օրինակա՞ն էին այդ զենքերը։ Մենք ստուգում ենք այդ զենքերը, և երբ տեսնում ենք, որ զենքն օրինական է, այնուհետև այդ զենքը փոխանցվում է փորձաքրեագիտական՝ ճշտելու դրա առնչությունը որևէ հանցագործության, որևէ դեպքի հետ։ Բայց ոստիկանության բազայում պետք է լինեն այդ զենքերը ցուցակով, որոնք օրինական են, կարիք կա՞ նորից ճշտելու։**



-Հարգելիս, այո, մենք դա ստուգում ենք, կրկնակի ստուգում ենք, ինձ թվում ա՝ այն գործընացը, որը կապված է զենքերի հետ, ավելորդ չէ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**