Բեռլինի ճանապարհին Պուտինը կմասնակցի հարսանիքի

Բեռլինի  ճանապարհին Պուտինը կմասնակցի հարսանիքի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ին Բեռլինի  ճանապարհին կմասնակցի Ավստրիայի արտգործնախարար Քերին Քնայսլի ամուսնության հանդիսությանը, ասել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:



«Այո, կայցելի հանդիսությունը  Բեռլինի ճանապարհին»,- ասել է Պեսկովը:



ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասնել է, որ հունիսի սկզբին՝ Վիեննա կատարած այցի ժամանակ, Վլադիմիր Պուտինին իր հարսանիքին հրավիրել է Քնայսլը: «Հրավերն ընդունելու համար լավ հնարավորություն կա, և մենք կայցելենք ու կշնորհավորենք »,- ասել է նախագահի օգնականը:



Ավելի վաղ ավստրիական Kronen Zeitung թերթը գրել էր, որ Վլադիմիր Պուտինն այդ հարսանիքում «անսպասելի հյուր կլինի»:



Օգոստոսի 18-ին սպասվում է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ նրանք կքննարկեն Ուկրաինայի իրավիճակին, Սիրիայի կարգավորմանը և վերջին պատժամիջոցների վերաբերող հարցեր: